20.04.2017 13:30

Հայաստան մուտք գործելու կարգը կպարզեցվի

Հայաստան մուտք գործելու կարգը կպարզեցվի

Հինգշաբթի՝ ապրիլի 20-ին կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը: Կառավարության լրատվական ծառայությունը նշում է, որ կարգի փոփոխությունը նպատակ ունի առավելագույնս պարզեցնել վարչարարությունը եւ բարելավել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը:

«Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում՝ ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման եւ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում: Նշված բարեփոխումների արդյունքում՝ ՀՀ ժամանողների մուտքը կդառնա առավել հարմարավետ», - ասվում է պաշտոնական հիմնավորման մեջ: