20.04.2017 13:57

Ռեքս Թիլերսոնը Իրանին մեղադրել է «տագնապ հարուցող սադրանքների դիմելու» մեջ

Ռեքս Թիլերսոնը Իրանին մեղադրել է «տագնապ հարուցող սադրանքների դիմելու» մեջ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրանին մեղադրել է «չդադարող և տագնապահարույց սադրանքների դիմելու» մեջ, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքի ապակայունացմանը և տարածաշրջանում ամերիկյան շահերի տապալմանը:

«Եթե իրավիճակն ինքնահոսի մատնենք, Իրանը կարող է գնալ նույն ճանապարհով, ինչ Հյուսիսային Կորեան, և իր հետ տանել ամբողջ աշխարհը»,- հայտարարել է Թիլերոսոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հանձնարարել է վերանայել Իրանի հետ միջուկային գործարքը: Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ-ը խոստովանում է, որ Թեհրանը չի խախտում 2015 թ. կնքված միջուկային պայմանագիրը:

Իրանն առայժմ չի մեկնաբանել Վաշինգտոնի հայտարարությունը: Նախկինում Թեհրանը հետևողականորեն հերքում էր միջուկային զենք մշակելու վերաբերյալ Արևմուտքի մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն: