20.04.2017 15:07

Կվիրիկաշվիլի. Աբխազիայի և Հարավայի Օսիայի հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով

Կվիրիկաշվիլի. Աբխազիայի և Հարավայի Օսիայի հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կարծիքով՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով, սակայն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության աջակցությամբ: Այդ մասին նա հայտարարել է Թբիլիսիում, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում:

Ռուսաստանը 2008 թ. օգոստոսին ճանաչել է Վրաստանի կազմի մեջ մտնող և անկախության ձգտող Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: Թբիլիսին հրաժարվել է ճանաչել այդ հանրապետությունների անկախությունը:

Անցած երեքշաբթի երկօրյա այցով Աբխազիա է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նա բանակցություններ է անցկացրել Աբխազիայի նախագահի հետ:

Նախկինում Վրաստանի նոր կառավարության անդամները, որոնք իշխանության են եկել 2012 թ. հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, բազմիցս հայտարարել են, որ հույս ունեն վերադարձնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները, սակայն բացառապես խաղաղ ճանապարհով:

Փոխանցում է ria.ru-ն: