20.04.2017 15:17

Պոռոշենկո. ԱՄՆ ոչ մի նախագահ չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին

Պոռոշենկո. ԱՄՆ ոչ մի նախագահ չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն կարծում է, որ ԱՄՆ ոչ մի նախագահ երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին: Ընդ որում, նրա կարծիքով՝ Վաշինգտոնը չի կարող պահպանել համաշխարհային տերության կարգավիճակը՝ առանց Ուկրաինայի հարցում հստակ դիրքորոշման:

«Երբեք չեմ կասկածել, որ  ամերիկյան ոչ մի նախագահ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը, երբեք չի ճանաչի Ղրիմի ապօրինի անեքսիան»,- ասել է Պոռոշենկոն Sky News-ին տված հարցազրույցում:

Փոխանցում է ria.ru-ն: