20.04.2017 15:24

Օլեգ Սկրիպկան առաջարկել է «գետտո ուղարկել» նրանց, ովքեր ուկրաիներեն չեն խոսում

Օլեգ Սկրիպկան առաջարկել է «գետտո ուղարկել» նրանց, ովքեր ուկրաիներեն չեն խոսում

«Վիդոպլյասովի ճիչերը» ռոք-խմբի ղեկավար Օլեգ Սկրիպկայի կարծիքով՝ Ուկրաինայում ապրողները պետք է խոսեն միայն ուկրաիներեն, գրում է «Украинская правда»-ն:

«Նրանք, ովքեր չեն կարողանում սովորել ուկրաիներեն, ցածր IQ ունեն, դրանց ախտորոշում են «դեբիլիզմ»: Դրանց պետք է մեկուսացնել, քանի որ սոցիալապես վտանգավոր են, հարկավոր է գետտո ստեղծել նրանց համար»,- ասել է Սկրիպկան:

Երաժշտի կարծիքով՝ եթե երկրի քաղաքացիները չեն տիրապետում ուկրաիներենին, կարող են աշխատանք փնտրել այլ երկրներում:

Անցյալ ամիս Սկրիպկան ներկայացրել է Ուկրաինական ազգայնականների կազմակերպության օրհներգի նոր տարբերակը: Այն կարող է դառնալ Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական օրհներգը:

Փոխանցում է ria.ru-ն: