20.04.2017 17:15

Այսբերգը կանադական քաղաքը դարձրել է զբոսաշրջային Մեքքա

Այսբերգը կանադական քաղաքը դարձրել է զբոսաշրջային Մեքքա

Կանադական Նյուֆաունդլենդ կղզու վրա գտնվող փոքրիկ քաղաքը վերածվել է զբոսաշրջային տեսարժան վայրի՝ այդ սեզոնում առաջին՝ գեղեցկագույն այսբերգի շնորհիվ:

Կանադական CBC հեռուստատեսությունը տեղեկացնում է, որ Զատկի հանգստյան օրերին Ֆերիլենդ քաղաքը տանող մայրուղին ծանրաբեռնված էր ավտոմեքենաներով. բազմաթիվ լուսանկարիչներ՝ պրոֆեսիոնալ և սիրողական, ժամանում էին քաղաք՝ լուսանկարելու լողացող սառցալեռը:

Նյուֆաունդլենդ և Լաբրադոր շրջանների տարածքը ժողովրդի մեջ անվանում են «այսբերգների ծառուղի»՝ ամեն տարի գարնանը Արկտիկայից լողացող բազմաթիվ սառցաբեկորների պատճառով:

Փոխանցում է BBC-ն: