20.04.2017 17:35

Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկը

Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկը

Անցյալ տարվա ընթացքում 200 ամենահարուստ ռուսաստանցիներն ընդհանուր առմամբ ավելի են հարստացել. վարկանիշի մասնակիցների ընդհանուր կարողությունն աճել է 100 մլրդ դոլարով՝ հասնելով 460 մլրդի, հաշվարկել են Forbes ամսագրի ռուսաստանյան վարկածի լրագրողները:

Դոլարային միլիարդատերերի թիվը 77-ից հասել է 96-ի:

Ցուցակի առաջին հորիզոնականը, ինչպես և անցյալ տարի, զբաղեցնում է Ռուսաստանում գազարդյունաբերող խոշորագույն մասնավոր «Новатэк» ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, որի կարողությունն ամսագիրը գնահատել է 18,4 մլրդ դոլար: Forbes-ի տվյալներով՝ մեկ տարում Միխելսոնի կարողությունն աճել է 4 մլրդով:

Երկրորդ հորիզոնականում «Северсталь»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովն է՝ 17,5 մլդ դոլարով: Ամսագրի հաշվարկներով՝ Մորդաշովը մեկ տարում հարստացել է 6,6 մլրդ դոլարով:

16,1 մլդ դոլար կարողությամբ երրորդ հորիզոնականը գրավել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը:

Վարկանիշային ցուցակի տասնյակում տեղ են զբաղեցրել USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը (15,2 մլրդ ), «Լուկոյլի» նախագահ Վագիտ Ալեքպերովը (14,5 մլրդ), «Ալֆա-գրուպի» համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը (14,4 մլրդ) և այլն:

Փոխանցում է BBC-ն: