21.04.2017 09:00

Ինյեստա․ Պետք է հաղթենք «Ռեալին»

Ինյեստա․ Պետք է հաղթենք «Ռեալին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպումից հետո (0:0, ընդհանուր՝ 0։3) հայտարարել է, որ այժմ լիովին կենտրոնանալու են «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման վրա։

-«Յուվենտուսի» հետ առաջին խաղում վատ հանդես եկանք, բայց երկրորդում փորձեցինք անել հնարավոր ամեն բան անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։ Շատ շնորհակալ ենք երկրպագուներին, մենք շատ ենք ցավում նրանց համար։ Հիմա «Բարսելոնան» պետք է հաղթի «Ռեալին», դա մեր վերջին հնարավորությունն է։ «Ռեալի» չեմպիոնությունը կախված է իր արդյունքներից, սակայն Կլասիկոն միշտ տարբերվում է մյուս հանդիպումներից,- Ինյեստայի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հավելենք, որ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է ապրիլի 23-ին։ Այդ խաղից առաջ «Ռեալը» 3 միավորով գերազանցում է «Բարսելոնային» և դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։