21.04.2017 09:45

Չավիի կանխատեսումը Ռեալ-Բարսելոնա խաղի վերաբերյալ

Չավիի կանխատեսումը Ռեալ-Բարսելոնա խաղի վերաբերյալ

Քաթարյան «Ալ Սադի» կիսապաշտպան Չավին խոսել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև կայանալիք խաղի մասին:

«Այդ «Կլասիկոն» վճռորոշ կլինի չեմպիոնության համար պայքարում: Թիմերը կանեն ամեն ինչ հաղթելու համար: Կարծում եմ` այսպիսի խաղերում արդյունքը որոշում են առանձին ֆուտբոլիստներ:

«Բարսելոնայում» դա Մեսսին և Սուարեսն են, եթե հաշվի առնենք, որ բացակայելու է Նեյմարը: «Ռեալում» կառանձնացնեի Ռոնալդուին, Բեյլին և Բենզեմային:

Որպես «Բարսելոնայի» ներկայացուցիչ, կանխատեսում եմ «կապտանռնագույնների» հաղթանակը 2:1 հաշվով»,- Չավիի խոսքը մեջբերում է «Marca»-ն: