21.04.2017 10:00

Հենրիխ Մխիթարյանի կյանքի դասերը. Եթե դուք տխուր եք, ձեզ ոչինչ չի օգնի: Դուք պետք է պահպանեք լավատեսությունն ու լավ աշխատեք

Հենրիխ Մխիթարյանի կյանքի դասերը. Եթե դուք տխուր եք, ձեզ ոչինչ չի օգնի: Դուք պետք է պահպանեք լավատեսությունն ու լավ աշխատեք

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ է, այլև գրագետ մարդ: Միկին, ինչպես անվանում են նրան «Մանչեսթեր Յունայթեդում», ազատ հաղորդակցվում է 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն: Հենրիխը մի փոքր էլ տիրապետում է իտալերենին, բայց ոչ բավականաչափ լավ: Իր կարիերայի ընթացքում Մխիթարյանը մեկ անգամ չէ, որ հարցազրույցներում շատ խելացի մտքեր է արտահայտել: Euro-football.ru-ն որոշել է հիշել դրանցից մի քանիսը:

✔«Մարդը, որը դադարում է սովորել, հավասար է մեռած մարդու»:

✔«Ես երբեք ոչինչ չեմ խոստանում: Ես միշտ ասում եմ, որ կփորձեմ: Չէ՞ որ եթե ինչ-որ բան խոստանաք և չկատարեք, ապա միշտ ճնշման տակ կլինեք»: 

✔«Բրազիլացիները զարմանալի են իրենց բնույթով: Դա նկարագրել հնարավոր չէ, կարելի է միայն զգալ իրենց միջավայրում»: 

✔«Դուք պետք է փորձեք ցուցադրել ձեր բոլոր լավագույն որակները, հակառակ դեպքում այլևս այստեղ չեք լինի»:

✔«Ժամանակը, որն անցկացրել եմ հայրիկիս հետ, շատ նշակալից էր, չնայած՝ նաև շատ կարճ»:

✔«Ես երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հայտնվեմ «Մանչեսթեր Յունայթեդում», և ոչինչ ինձ չի խանգարի հասնել երազանքիս»: 

✔«Դուք պետք է հաղթեք յուրաքանչյուր պայքար: Հաղթել մենապայքարներն ամեն մետրի վրա: Այդ ժամանակ էլ կհասնեք հաղթանակի»: 

✔«Հայրիկիս մահից մեկ տարի անց ես սկսեցի ֆուտբոլի հաճախել: Նա ստիմուլ էր ինձ համար, իմ կուռքը: Ես ինձ ասում էի, որ պետք է աշխատեմ այնպես, ինչպես հայրս»: 

✔«Յուրաքանչյուր մարզիչ յուրովի է վստահություն ներարկում: Մեկը գրկում է քեզ, մյուսները պարզապես զրուցում են»: 

✔«Որպես ֆուտբոլիստ դուք պետք է փորձեք իմանալ, թե ինչն եք վատ արել, և ինչը կարող եք լավ անել»: 

✔«Բավական չէ տեխնիկապես հագեցած լինելը: Պետք է ողջ սիրտդ տաս ակումբին և ողջ ուժերդ ներդնես»: 

✔«Մայրս ինձ համար նաև հոր փոխարեն է եղել, դրա համար էլ ես շատ երախտապարտ եմ նրան»: 

✔«Ես երբեք չեմ հանձնվում, երբ բախվում եմ խոչընդոտների: Ես շարունակում եմ ուղին՝ դեպի իմ կարիերայի նպատակը: 

✔«Ես հավատում եմ, որ այսպիսի մեծագույն ակումբում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղն արժանի է հորս հիշատակին, այն ներշնչանքին, որը նա ոգեշնչել է ինձ»: 

✔«Չեմ ուզում ծեր տարիքում նստել բազկաթոռին ու զղջալ ինչ-որ բանի համար»: 

✔«Երբ երազանքը կատարվում է, սկզբում այն իրականություն չեն համարում»:

 

✔««Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ակումբ չէ: Լինել այս ակումբի մասնիկը՝ նշանակում է լինել մեծագույն պատմության մասնիկը»: 

✔«Տակտիկան ընդամենը ֆուտբոլի մի մասն է, չէ՞ որ խաղադաշտում խաղում են ֆուտբոլիստները»:

✔«Ամենակարևոր մրցությունը հաջորդ խաղն է»:

✔«Ես հազվադեպ եմ արև տեսնում Մանչեսթերում: Բայց ես այստեղ չեմ եկել լողափում արևայրուք ստանալու»: 

✔«Ինձ դուր է գալիս դժվարություններ հաղթահարելը, չէ՞ որ դա քեզ ուժեղացնում է»: 

✔«Այդքան էլ շատ հայ ֆուտբոլիստներ չեն, որ հնարավորություն են ստանում խաղալու Չեմպիոնների լիգայում: Ես ցանկանում եմ տպավորություն թողնել երեխաների վրա, որոնք հետևում են իմ խաղին»: 

✔«Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ինքը կարող է բարձունքի հասնել՝ անկախ այն բանից, թե որտեղ է ծնվել: Բոլորը հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց տաղանդը և իրենց ժողովրդի մշակույթը»:

✔«Ամեն ինչ կախված է ձեզնից: Դուք պետք է ձեզ ճիշտ ուղով տանեք: Եթե դուք կամակոր եք, ձեզ ոչինչ չի օգնի: Եթե դուք տխուր եք, ձեզ ոչինչ չի օգնի: Դուք պետք է պահպանեք լավատեսությունն ու լավ աշխատեք»:

✔«Ժամանակները չեն կարող միշտ լավը լինել»:

✔«Մի մտածեք ռեկորդների մասին: Մի օր դրանք գերազանցվելու են»:

✔«Ես ֆուտբոլ խաղում եմ այնպես, ինչպես շախմատ: Դուք պետք է շատ մտածեք ու կանխատեսեք այն, ինչ կարող է տեղի ունենալ ձեր քայլից հետո»: 

✔«Ամենից լավ բոլորը խաղում են չեմպիոնների դեմ»: 

✔«Երբ ես Բրազիլիայում 4 ամիս անցկացնելուց հետո վերադարձա Հայաստան, ինձ հայկական Ռոնալդինյո էի զգում»՜ 

✔«Ես աստղ չեմ: Աստղերը փայլում են երկրնքում, իսկ ես սովորական մարդ եմ»: