21.04.2017 10:13

Ռումենիգե. Պարտված խաղերը երբեմն մեզ նոր լիցք են հաղորդում

Ռումենիգե. Պարտված խաղերը երբեմն մեզ նոր լիցք են հաղորդում

Չնայած գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդից» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուն մյունխենցիներին կշտամբելու առիթ չկա։ Նրանք առավելագույնը ներդրվեցին, ողջ ուժերը տվեցին,- գտնում է մյունխենյան «Բավարիայի» ղեկավարության նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն։

«Մենք անհավանական հանդիպման ականատեսը եղանք։ 90 րոպեից հետո «Ռեալը» շահում էր 2-1։ 120 րոպեների արդյունքում ինձ մնում է միայն գլխարկս հանել մեր թիմի առջև։

«Ռեալի» դեմ 10 հոգով խաղալը, իհարկե, դժվար է։ 104-րդ րոպեին Ռոնալդուի գո՞լը։ Ակնհայտ խաղից դուրս վիճակ էր։ Ես ահավոր շատ էի բարկացել։ Դա վիրավորական պարտություն էր, բայց կարծում եմ, որ պարտություններից մենք նոր լիցք ենք ստացել։ «Բավարիան» հայտնի է իր այդ որակով»։