21.04.2017 10:30

Ժոզե Մոուրինյոն թվարկել է այն պայմանները, որոնք կատարելու դեպքում Մարսիալը դաշտ դուրս կգա

Ժոզե Մոուրինյոն թվարկել է այն պայմանները, որոնք կատարելու դեպքում Մարսիալը դաշտ դուրս կգա

 

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թվարկել է այն պայմանները, որոնց դեպքում Անտոնի Մարսիալը կարող է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Յունայթեդ» է տեղափոխվել 2015-ին՝ 36 մլն ֆունտով, և այս մրցաշրջանում ընդամենը 12 խաղ է անցկացրել Պրեմիեր լիգայում։

«Ես միշտ ընդառաջ եմ գնում խաղացողներին ու սպասում, որ նրանք էլ նույնը կանեն,- Մոուրինյոյին է մեջբերում BBC Sport-ը։- Ահա թե ինչու Ռեշֆորդը՝ նույնիսկ գոլ չխփելով, այն խաղացողն է, որին ես վստահում եմ։ Եվ նա խաղում է։

Մարսիա՞լը։ Նա կարող է հաջող հանդես գալ։ Բայց նա պետք է դաշտում ինձ տա այն, ինչն ինձ դուր է գալիս և ինչը ես նրանից պահանջում եմ»։