21.04.2017 10:46

Սուբիսարետա. Գերադասում եմ ստվերում աշխատել

Սուբիսարետա. Գերադասում եմ ստվերում աշխատել

Մարսելի «Օլիմպիկի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է «Կրիստալ Փելեսի» դարպասապահ Սթիվ Մանդանդային թիմ հրավիրելու մասին լուրերը։ Ինչպես հայտնի է՝ ֆրանսիական մամուլը Ֆրանսիայի հավաքականի դարպասապահին հետ է ուղարկում հայրենիք՝ Լոնդոնում մեկ տարի անցկացնելուց հետո։
«Ես չեմ մեկնաբանում այն խաղացողների մասին լուրերը, ովքեր պայմանագրեր ունեն ուրիշ ակումբների հետ։ Դուք ինձանից լավ գիտեք, թե դա ինչպես է տեղի ունենում Ինտերնետում և սոցցանցերում։ Ավելի հեշտ է ասել՝ այո, կամ՝ ոչ, բայց սկզբունքներ կան։
Նույնիսկ գործակալներից հեռախոսազանգեր կան, որոնք ինձ ասում են. «Մամուլում կարդացել եմ, թե իմ խաղացողը ցուցակում է»։ Երբեմն դրանք շատ հետաքրքիր խաղացողներ են։ Ես գերադասում եմ լսել, կարդալ և աշխատել ստվերում»,- ասել է Սուբիսարետան։