21.04.2017 11:19

«Բավարիա»-ն ՈւԵՖԱ-ին բողոք է ներկայացրել

«Բավարիա»-ն ՈւԵՖԱ-ին բողոք է ներկայացրել

«Բավարիա»-ն դժգոհ է մնացել Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանն աշխատող իսպանացի ոստիկանների գործողություններից: «Ընդմիջման ժամանակ իսպանացի ոստիկանները դաժան հարձակման ենթարկեցին «Բավարիա»-ի երկրպագուներին: Ոստիկանության գործողությունները համարում ենք անտեղի և անընդունելի, քանի որ նրանք անհամաչափ ուժ են կիրառել: «Բավարիա»-ն արդեն բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին: Ակումբը բացատրություններ է պահանջում նաև ոստիկանների գործողությունների կապակցությամբ»,- ասվում է մյունխենյան ակումբի տարածած հայտարարության մեջ: