20.04.2017 20:57

Երեւանում ապրիլի 23-24-ը որոշ փողոցներ փակ կլինեն

Երեւանում ապրիլի 23-24-ը որոշ փողոցներ փակ կլինեն

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երեւանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին, ժամը 20-ին, Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` երթեւեկը կդադարեցվի Բաղրամյան պողոտայում, Կիևյան փողոցում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածներում:

Իսկ ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-ը` Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները: