21.04.2017 02:05

ՌԴ Պետդումա է ներկայացվել Լենինին թաղելու մասին օրինագիծը

ՌԴ Պետդումա է ներկայացվել Լենինին թաղելու մասին օրինագիծը

Ռուսաստանի Պետդումայի  Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը  օրինագիծ է ներկայացրել Վլադիմիր Լենինի աճյունը հողին հանձնելու մասին։ Կոմկուսը դա անվանել է սադրանք, իսկ կառավարող «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչն ասել է, որ առաջարկի իրականացումը կարող է պառակտում առաջացնել հասարակությունում ։

Ըստ օրինագծի, Լենինի աճյունը հողին հանձնելու կարգը, ժամկետները ու վայրը որոշում է կառավարությունը, հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկները ։ Հեղինակները նշում են, որ բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդին հուղարկավորելու հարցը դեռ անցած դարի 80-ականներին էր առաջացել, ու այդ ժամանակվանից սկսած այդ հարցի շուրջ բանավեճերը շարունակվում են։

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն սահմանում է հուղարկավորման անհրաժեշտությունը, բայց չի նշում կոնկրետ ժամկետներ, ինչը թույլ է տալիս հաշվի առնել քաղաքական իրավիճակը, սոցիալական տրամադրությունները եւ բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները։

Մինչդեռ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովհայտարարել է, որ «Հոկտեմբերյան հեղափոխության» 100-ամյակի ֆոնին Լենինին հուղարկավորելու մասին խոսակցությունները սադրանք են։