27.12.2012 18:19

Իրանում 5 մարդ հրապատակավ կախաղան են բարձրացվել

Իրանում 5 մարդ հրապատակավ կախաղան են բարձրացվել

Այսօր Իրանի Յասուջ քաղաքում 5 մարդ հրապարակավ մահապատժի է ենթարկվել, հայտնում է իրանական  MEHR գործակալությունը:

Ըստ ստացված տեղեկությունների, մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել մարդկանց առևանգման և բռնաբարությունների մեջ:

Ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թեհրանում թմրամիջոցների անօրինական շրջանառության և վաճառքի համար 20 մարդ է կախաղան բարձրացվել:

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2011-ի հոկտեմբերի 2012-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Իրանում շուրջ 488 մարդ մահապատժի է ենթարկվել: