21.04.2017 08:45

Եվրոպա լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ»՝ 2։1. Անգլիացիները կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Եվրոպա լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ»՝ 2։1. Անգլիացիները կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Առաջին խաղում թիմերը մեկական գոլ էին խփել։ 1։1 հաշիվ գրանցվեց նաև «Օլդ Թրաֆորդում» կայացած պատասխան հանդիպման հիմնական ժամանակում։ «Կարմիր սատանաները» բավականին արագ բացեցին հաշիվը․ արդեն 10-րդ րոպեին արագ գրոհի արդյունավետ եզրափակման համար Մարկուս Ռաշֆորդը գնդակը փոձեց փոխանցել Զլատան Իբրահիմովիչին, սակայն «Անդերլեխտի» պաշտպանը փակեց փոխանցման ճանապարհը․ երկրորդ փորձից Ռաշֆորդը գնդակը հասցեագրեց Հենրիխ Մխիթարյանին, ով էլ դարձավ գոլի հեղինակ։ 

32-րդ րոպեին Սոֆիան Խանին վերականգնեց հավասարությունը։ Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, և կիսաեզրափակչի ուղեգրի հարցը վճռվեց լրացուցիչ ժամանակում․ 107-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դաձավ Մարկուս Ռաշֆորդը: 

Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ»՝ 2։1 (ընդհանուր 3։2)
Գոլերը՝ Մխիթարյան 10՛, Ռաշֆորդ 107՛ - Խանի 32՛