21.04.2017 08:22

Աշխարհի ամենածանր կինը վիրահատությունից հետո 250 կգ քաշ է գցել

Աշխարհի ամենածանր կինը վիրահատությունից հետո 250 կգ քաշ է գցել
SAIFEE HOSPITAL

Եգիպտուհի Էման Աբդ էլ-Աթին, որը ոչ վաղ անցյալում 500 կգ էր կշռում, բարդ վիրահատություն է տարել հնդկական կլինիկայում, որի արդյունքում նա կորցրել է իր քաշի կեսը:

Նա երկու ամիս առաջ բարիատրիկ վիրահատության է ենթարկվել, սակայն միայն հիմա է կլինիկայի ղեկավարությունը հրապարակել կնոջ լուսանկարները, որն այժմ վերականգնողական բուժում է ստանում:

Բարիատրիկ վիրահատություն արվում է ճարպակալման բուժման եւ քաշի կորեկցիայի նպատակով, այն հիվանդներին, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է 35-40 միավորը:

Հնդկաստանցի վիրաբույժ Մուզզաֆալա Լակդավալին տեղեկացրել է, որ հիվանդը շարունակում է քաշ կորցնել, բայց հիմա մասամբ անշարժացած է մանկության տարիներին տարած ուղեղի կաթվածի պատճառով եւ տառապում է ցնցումներից: Նա նաեւ դժվարությամբ է խոսում: