21.04.2017 10:25

Հեծանիվի հաճախակի գործածումը կիսով չափ նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը

Հեծանիվի հաճախակի գործածումը կիսով չափ նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը
GETTY IMAGES

Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար հաճախակի հեծանիվ քշել, տեղեկացնում է BBC-ն:

Գլազգոյի համալսարանի գիտնականների կատարած հետազոտության համաձայն, հեծանվից օգտվելը կրկնակի նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի հավանականությունը: Հետազոտությանը 5 տարվա ընթացքում մասնակցել է 250 հազար կամավոր: Նրանք բոլորը հեծանիվն օգտագործել են որպես փոխադրման հիմնական միջոց, ոչ թե լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածութան միջոց: Մասնակիցները միջինը շաբաթական 48 կիլոմետր երթեւեկել են հեծանվով: Հետազոտության ընթացքում դրա 2430 մասնակիցները մահացել են, 3748-ը հիվանդացել են քաղցկեղով, իսկ 1110 մարդում մոտ սրտային խնդիրներ են հայտնաբերվել:

Սակայն հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հեծանիվը կրճատում է մահվան հավանականությունը 41 %-ով, քաղցկեղով հիվանդանալունը՝ 45 եւ սիրտ-անոթային հիվանդություններ ձեռք բերելունը՝ 46 տոկոսով: