21.04.2017 10:46

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանին կալանքից ազատելու որոշումը

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանին կալանքից ազատելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժել է «Իգլայի» գործով կալանավորված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը բողոքարկել էր Առաջին ատյանի դատարանի՝ Բաբայանին կալանքի տակ առնելու որոշումը։

Քալաշյանը հայտարարել է, որ Վերաքննիչի որոշմանը ծանոթանալուց հետո դիմել են Վճռաբեկ դատարան, իսկ եթե վերջինն էլ մերժի, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։