21.04.2017 12:52

ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են պատրաստում Ջուլիան Ասանժի դեմ

ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են պատրաստում Ջուլիան Ասանժի դեմ

Ամերիկյան իշխանությունները քննում են WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները: Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ Ասանժի կալանավորումն ԱՄՆ նոր վարչակազմի առաջնահերթություններից մեկն է:

Հինգշաբթի ամերիկացի պաշտոնյաները մի քանի լրատվամիջոցների տեղեկացրել են Ասանժի և գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ մասնագիտացած կայքի մյուս աշխատակիցների դեմ նախապատրաստվող միջոցառումների մասին:

ABC-ի տվյալներով՝ իշխանություններն առայժմ ընդամենը քննարկում են հնարավոր գործողությունները, մինչդեռ CNN-ը տեղեկացնում է, որ նրանք արդեն մեղադրանք են նախապատրաստում, որպեսզի հասնեն Ասանժի արտահանձնմանը և կալանքին:

Անցյալ շաբաթ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն WikiLeaks-ը բնութագրել է որպես «թշնամական հետախուզական ծառայություն» և Ասանժին անվանել է «խարդախ մարդ»:

Փոխանցում է BBC-ն: