21.04.2017 13:29

Վենեսուելայում շարունակվում են բողոքի ցույցերը

Վենեսուելայում շարունակվում են բողոքի ցույցերը

Վենեսուելայում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը: Կարակասում և մյուս խոշոր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ընդդեմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի:

Երկրի մայրաքաղաքում ցույցից առաջ ոստիկանությունը և զինվորականները դադարեցրել են մի քանի գլխավոր փողոցների երթևեկությունը՝ ցուցարարներին թույլ չտալով հասնել քաղաքի կենտրոն: Բախումներից խուսափել հնարավոր չի եղել, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

«Մենք դիմանում ենք: Մենք տնից դուրս ենք գալիս ուժեղ ու վճռական, քանի որ բողոքի իրավունքը սահմանադրական համընդհանուր իրավունք է: Նիկոլաս Մադուրոյի վարչակարգը մեզ թույլ չի տալիս նույնիսկ հավաքվել միասին»,- հայտարարել է ընդդիմության ձերբակալված առաջնորդ Լեոպոլդո Լոպեսի կինը:

Հակակառավարական բողոքի ցույցերի նոր ալիքը մեկնարկել է ապրիլի սկզբին:

Նիկոլաս Մադուրոն ընդդիմության գործողություններն անվանել է հասարակական կարգի չարամիտ խախտում և իր կողմնակիցներին կոչ  արել սեփական ցույցը կազմակերպել:

Փոխանցում է euronews-ը: