21.04.2017 14:01

Փարիզի ահաբեկչության երկրորդ կասկածյալը ներկայացել է Անվերպենի ոստիկանություն

Փարիզի ահաբեկչության երկրորդ կասկածյալը ներկայացել է Անվերպենի ոստիկանություն

Բելգիայի իշխանությունների կողմից Փարիզի Ելիսեյան դաշտերում կատարված ահաբեկչության մեջ կասկածվող անձը ներկայացել է Անտվերպեն քաղաքի ոստիկանություն, տեղեկացրել է France-Presse գործակալությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Պիեռ-Անրի Բրանդեն հայտարարել է, որ ոստիկանությունը, բելգիական իշխանությունների կողմնորոշմամբ, որոնում է կասկածյալին, որը կարող է լինել 39-ամյա Կարիմ Ս.-ն: Նրա փաստաթղթերը գտել են հարձակվողների ավտոմեքենայում: Այլ տվյալներով՝ դա կարող է լինել ոմն Աբու Յուսեֆ ալ-Բելժիկի («բելգիացի»):

Հինգշաբթի օրը երեկոյան Փարիզի Ելիսեյան դաշտերում տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում զոհվել էր մեկ ոստիկան,  վիրավորվել՝ երկուսը, հարձակվողներից մեկը սպանվել էր, երկրորդին հաջողվել էր թաքնվել:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Reuters-ի փոխանցմամբ, ստացած վերքերից հիվանդանոցում վախճանվել է նաև երկորդ ոստիկանը:

Փոխանցում է ria.ru-ն: