21.04.2017 14:32

Զինված ուժերում պայմանագրային զինծառայող է մահացել

Զինված ուժերում պայմանագրային զինծառայող է մահացել

Հայաստանի զինված ուժերում պայմանագրային զինծառայող է մահացել։ Հրազենային մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Նարեկ Զավենի Հակոբյանը։ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեպքը սահմանին չի եղել։

Ըստ Հովհաննիսյանի, դեպքի մանրամասներն առաջիկայում քննչական ծառայությունը կհրապարակի։ Քննչական կոմիտեից Yerkir.am-ին տեղեկացրել են, որ նախնական վարկածով, զինծառայողը կրակն արձակել է զենքը մաքրելիս: