21.04.2017 14:55

ԵՄ-ն պաշտպանել է Ռուսաստանում արգելված «Եհովայի վկաներին»

ԵՄ-ն պաշտպանել է Ռուսաստանում արգելված «Եհովայի վկաներին»

Բրյուսելը հանդես է եկել ի պաշտպանություն «Եհովայի վկաներ» շարժման, որի գործունեությունը, Գերագույն դատարանի որոշմամբ՝ արգելվել է Ռուսաստանի տարածքում: Այդ մասին ասվում է Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) կայքում, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն է:

««Եհովայի վկաները», ինչպես և կրոնական մյուս բոլոր կազմակերպությունները, պետք է հնարավորություն ունենան օգտվելու հավաքների ազատությունից, ինչպես դա երաշխավորված է Ռուսաստանի սահմանադրությամբ, ինչպես նաև՝ ՌԴ-ի միջազգային պարտավորություններով և մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներով»,- նշում է ԱԳԵԾ-ը:

«Եհովայի վկաները» միջազգային կրոնական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: 2015 թ. աշխարհում գրանցվել է նրա ավելի քան ութ միլիոն հետևորդ, Ռուսաստանում ապրում են կազմակերպության մոտավորապես 175 հազար հետևորդներ: Շարժման հետևորդներին մեղադրում են բժշկական վիրահատություններից և արյան փոխներակումից հրաժարվելու, այսինքն՝ կյանքի հանդեպ արհամարհական վերաբերմունքի, ինչպես նաև՝ բանակում ծառայությունից հրաժարվելու համար:

Փոխանցում է lenta.ru-ն: