21.04.2017 14:56

Սահմանամերձ ճանապարհին ադրբեջանցիները գնդակոծել են բեռնատարը (լուսանկարներ)

Սահմանամերձ ճանապարհին ադրբեջանցիները գնդակոծել են բեռնատարը (լուսանկարներ)

Ապրիլի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը:
Գնդակոծությեւնից վնասվել է միայն ամորտիզացնող օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրահամյանը չի տուժել:

Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, հայտնում է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։