21.04.2017 15:24

«Մենք պատերազմ չենք ուզում». Լուկաշենկոն ՆԱՏՕ-ի երկրներին համագործակցության կոչ է արել

«Մենք պատերազմ չենք ուզում». Լուկաշենկոն ՆԱՏՕ-ի երկրներին համագործակցության կոչ է արել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել համագործակցել, այլ ոչ թե սպառազինություն տեղակայել դաշինքի արևելյան սահմաններում:

«Մենք պատերազմ չենք ուզում… Ի՞նչ կարիք կա զենք տեղակայել մեր սահմանների մոտ: Եկեք միասին, առանց մեկմեկու խաբելու, միմյանց ընդառաջ քայլ կատարենք: Մենք խնդիրներ ունենք, որոնք հարկավոր է լուծել միասնաբար…,- հայտարարել է լուկաշենկոն Մինսկում՝ ելույթ ունենալով խորհրդարանում:- ՆԱՏՕ-ն իր զորքերը տեղակայում է անմիջապես մեր և մեր դաշնակից Ռուսաստանի սահմանների մոտ… Իսկ մեզնից պահանջում է՝ ոչ մի զորավարժություն… Մենք հո ձեր սահմանների մոտ չե՞նք տեղակայում ՉԺՀ, Թուրքիայի, նույն Ռուսաստանի զորքերը, որոնց հետ նույն զորախմբում ենք: Իսկ դուք դա անում եք: Ու ո՞նց չեք ամաչում մեզ նախատել նրա համար, ինչն ինքներդ եք անում»,- հավելել է նա:

Փոխանցում է ria.ru-ն: