21.04.2017 15:51

Թուրքիայում շախմատիստներին նզոված քարոզչին չեն դատի

Թուրքիայում շախմատիստներին նզոված քարոզչին չեն դատի

Ստամբուլի դատախազությունը մերժել է Թուրքիայի քաղաքացու հայցն ընդդեմ մուսուլմանական հեռուստաքարոզիչ Ահմետ Մահմուտ Ունլյուի, որը նզովել է շախմատը՝ շախմատիստներին հայտարարելով ստախոսներ, ուրբաթ օրը հաղորդել է Anadolu  գործակալությունը:

Դատական հայցը ներկայացվել է սոցիալական ատելություն և թշնամանք սերմանելու մեղադրանքով, սոցցանցերում շախմատիստների դեմ քարոզչի արած գրառումներից հետո: «Շախմատ խաղալն ավելի մեծ մեղք է, քան խաղամոլությունը և կերակրի մեջ խոզի միս գործածելը: Շախմատ խաղացող մարդկանց մեծ մասը ստախոսներ են: Թող անիծյալ լինի այդ խաղը… Դուք պետք է աղոթեք՝ շախմատ խաղալու փոխարեն»,- գրել է Ունլյուն:

Դատախազությանն ուղղված գրավոր հայտարարության մեջ քարոզիչը պարզաբանել է, որ իր ասածները պետք է ընկալել կարծիքի ազատության համատեքստում, և դրանք համապատասխանում են Թուրքիայի կրոնի հարցերով վարչության հրահանգներին:

Ստամբուլի դատախազությունը համաձայնել է նրա փաստարկներին ու որոշել է չբավարարել դատական հայցը:

Փոխանցում է ria.ru-ն: