21.04.2017 16:16

Ղրղզստանում ձերբակալված գրոհայինը պետք է ահաբեկչություն իրականացներ ԱՊՀ-ում

Ղրղզստանում ձերբակալված գրոհայինը պետք է ահաբեկչություն իրականացներ ԱՊՀ-ում

Ղրղզստանի հատուկ ծառայությունը հաղորդել է ահաբեկչական կազմակերպության՝ 1994 թ. Օշի շրջանում ծնված  գրոհայինի ձերբակալության մասին, որը «հանձնարարություն էր ստացել ահաբեկչական գործողություն իրականացնել ԱՊՀ տարածքում»:

Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածը հավաքագրվել է 2013 թ. և ուղարկվել Սիրիա: «Նաև պարզվել է, որ ձերբակալվածը անձնական մասնակցություն է ունեցել գերիների զանգվածային մահապատիժներին»,- փոխանցել են ազգային անվտանգության պետական կոմիտեից:

Հատուկ ծառայության տվյալների համաձայն՝ գրոհայինը լրացուցիչ պատրաստություն է անցել և «հանձնարարություն է ստացել Հաղթանակի օրվա տոնակատարության շրջանում ահաբեկչական գործողություն իրականացնել ԱՊՀ տարածքում »:

Փոխանցում է ria.ru-ն: