21.04.2017 17:00

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Ապրիլի 17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. 

USD

            Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 75,878,711 դոլար 484.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,309,391 ԱՄՆ դոլար 485.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

            Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է  6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

            «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

            Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,051,517 եվրո 516.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,819,294 եվրո 520.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

            Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ»

ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

            Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 877,838,217 ՌԴ ռուբլի 8,59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 425,410,314 ՌԴ ռուբլի 8,68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.3 մլն ԱՄՆ դոլար: