21.04.2017 17:57

«Հեռու Գոշից» նախաձեռնություն. Բնապահպանության նախարարի ասածը հակասում է իրականությանը

«Հեռու Գոշից» նախաձեռնություն. Բնապահպանության նախարարի ասածը հակասում է իրականությանը

Գոշում հատվել են բազմաթիվ ծառեր հայտարարում է «Հեռու Գոշից» նախաձեռնությունը: Ափի երկայնքով մոտ երկու մետր բարձրությամբ հանվել է տիղմը, որի հետեւանքով արմատախիլ են արվել ծառերը:

«Նախարար Արծվիկ Մինասյանը մեզ հետ հանդիպման ընթացքում ասել էր, որ ծառահատումներ չեն եղել, ընդամենը լճից դուրս են բերվել փտած ծառերը: Մենք տեղում ծանոթացանք, պարզվեց այլ բան. թրթուրավոր տեխնիկան, մինչեւ լիճ հասնելը, ճանապարհին ինչ խանգարող ծառ եղել է, լավագույն դեպքում հատել է, մնացած բոլոր դեպքերում այդ մեծ ծառերն ուղղակի արմատախիլ արված են: Ունենք փաստեր, որոնք հակադարձում են նախարարի ասածին: Լճից վերեւ գտնվում է բնական աղբյուր, որտեղից բավականին լայն եւ շատ խորը փորված ջրագծի տեղ կա, որը համարյա հասնում է մինչեւ լիճ»,-ասված է հայտարարությունում: