21.04.2017 18:06

Հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին, Հայ ազգային Կոնգրեսի եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող տարածքից («Զանգու» ռեստորանի մայթից) կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: