21.04.2017 21:23

Հարավային Աֆրիկայում ավտովթարից 20 երեխա է զոհվել

Հարավային Աֆրիկայում ավտովթարից 20 երեխա է զոհվել

Առնվազն 20 երեխա է զոհվել Հարավ-աֆրիկյան հանրապետության մայրաքաղաք Պրետորիայից հյուսիս տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով, տեղեկացնում է BBC-ն: Մարդատար միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, ապա շրջվել կողքի վրա եւ այրվել: Սոցցանցերում հայտնված լուսանկարներից երեւում է, որ մեքենան գրեթե ամբողջովին այրվել է:

Վթարի վայր ժամանած բժիշկները մեքենայի մեջ 13 երեխայի մարմիններն են գտել, եւս 7-ը՝ ճանապարհի վրա: