27.12.2012 21:56

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտա մուտք գործել միջուկային օբյեկտներ, եթե…

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտա մուտք գործել միջուկային օբյեկտներ, եթե…

Իրանը ՄԱԳԱՏԷ-ի (Միջուկային անվտանգության միջազգային գործակալություն) տեսուչներին թույլ կտա հետազոտություն անցկացնել Պարչինում, որտեղ գործակալության կարծիքով միջուկային զենքի մշակման աշխատանքներ են կատարվում, միայն այն ժամանակ, երբ երկիրը ձերբազատվի տարածաշրջանային սպառնալիքներից, փոխանցում է France Presse-ը:

«Եթե Իրանի դեմ միջպետական մարտահրավերները դադարեն գոյություն ունենալ, այդ ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները հնարավորություն կունենան այցելել Պարչին», հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշագավին: Դիվանագետը չի մատնանշել, թե ինչ սպառնալիքներ ի նկատի ունի: Հավանական է, որ խոսքը իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների նկատմամբ ակնկալվող օդային հարվածի մասին լինի, գրում է իրանական ILNA գործակալությունը: