02.05.2017 11:27

Հարցում. Ռուսաստանցիների երկու երրորդն ուզում է, որ 2018 թ. վերընտրվի Պուտինը

Հարցում. Ռուսաստանցիների երկու երրորդն ուզում է, որ 2018 թ. վերընտրվի Պուտինը

«Լևանդա-կենտրոնը» մարտի 31-ից ապրիլի 3-ը հարցում է անցկացրել Ռուսաստանի 48 շրջանների 137 բնակավայրերում: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1600 մարդ:

Հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների 64 %-ն ուզում է, որ Պուտինը վերընտրվի: Նախագահի պաշտոնում ուրիշ մարդու է ուզում տեսնել հարցվածների 22 %-ը, մնացած 14 %-ը չի կողմնորոշվել:

Նույն մարդիկ պատասխանել են նաև այն հարցին, թե ում օգտին նրանք կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի: Ըստ այդմ՝ «նրանց մեջ, ովքեր պատրաստ են մասնակցելու ընտրություններին և կողմնորոշվել են, թե ում օգտին են քվեարկելու», Պուտինին ընտրողները կազմում են հարցվածների 83 %-ը:

Վլադիմիր Ժիրինովսկու, Սերգեյ Շոյգուի և Ալեքսեյ Նավալնիի նախագահական վարկանիշները տատանվում են 5 %-ի սահմաններում:

«Լավանդա-կենտրոնն» անցյալ շաբաթ գնահատել է նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը: Պարզվել է, որ ռուսաստանցիների գրեթե կեսը՝ 45 %-ը, կքվեարկի կառավարության ղեկավարի պաշտոնանկության օգտին:

Փոխանցում է BBC-ն: