02.05.2017 16:01

Թվիթերը կասեցրել է Իրանի առաջնորդի հաշիվը

Թվիթերը կասեցրել է Իրանի առաջնորդի հաշիվը

Twitter-ը կասեցրել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի հաշիվը, որում նրա մասին նորություններ են հրապարակվում, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Twitter-ը չի հայտնել սառեցման պատճառների մասին: Հիմա այաթոլա Խամենեին նոր հաշիվ ունի:

Գործակալության տեղեկություններով՝ Իրանի գերագույն առաջնորդի արաբական հաշիվը նախկինում մի քանի անգամ ենթարկվել է հաքերների հարձակմանը: Ալի Խամենեին նաեւ Twitter-ի անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն տարբերակներում էջեր ունի: