28.12.2012 14:52

ԱՄՆ-ը դեսպանատունը ժամանակավորապես լքել է ԿԱՀ-ը

ԱՄՆ-ը դեսպանատունը ժամանակավորապես լքել է ԿԱՀ-ը

ԱՄՆ Պետքարտուղարությունը ժամանակավորապես դադարեցրել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքները: Նման որոշման պատճառ է հանդիսացել ԿԱՀ-ում քաղաքական իրավիճակի սրումը և պատերազմի վտանգը, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք չենք խզում դիվանագիտական հարաբերությունները ԿԱՀ-ի հետ: Որոշումը պարզապես բացատրվում է մեր դիվանագետների անվտանգության ապահովմամբ»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ ԿԱՀ-ում ԱՄՆ դեսպանության ողջ անձնակազմը, ինչպես նաև երկրում գտնվող մի քանի ԱՄՆ քաղաքացիներ արդեն լքել են երկիրը:

Հիշեցնենք, որ ԿԱՀ-ում «Սելեկա» ընդդիմադիր խմբավորման զինված ապստամբները հակաիշխանական արշավ են սկսել երկրում: Մի շարք ծայրամասային բնակավայրեր գրավելուց հետո գրոհայինները հասել են մայրաքաղաք Բանգա և նախագահին պահանջում են հրաժարական տալ: