28.12.2012 16:04

Պիկեն եւ Շակիրան երեխա ունեցան

Պիկեն եւ Շակիրան երեխա ունեցան

Հանրահայտ կոլումբիացի երգչուհի Շակիրան եւ ոչ պակաս հանրահայտ կատալոնացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն երեխա են ունեցել: 35-ամյա Շակիրան Պիկեին արու զավակ է պարգեւել: Այդ ուրախալի լուրը «Բարսելոնայի» պաշտպանը հաղորդել է իր Տվիտերում.

«Մենք տղա ենք ունեցել: Անսահման երջանիկ ենք: Շնորհակալ եմ բոլորին  շնորհավորանքների համար»:

Ծնողները որոշել են երեխայի անունը դնել Ուլիսիտո:

Շակիրան եւ Պիկեն ծանոթացել են 2010 թվականին` Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնության բացման երգի ձայնագրության ժամանակ: Սա նրանց առաջին երեխան էր: