08.05.2017 14:02

Բենիամին Ադամյան. Հեչ չեք զուգահեռե՞լ

Բենիամին Ադամյան. Հեչ չեք զուգահեռե՞լ

Բենիամին Ադամյանը Ֆեյսբուքում գրում է.

««Մի մարդ ուզեցավ, որ Ամերիկան Ճապոնիային հաղթի, մտածեց ու հնարեց ատոմային ռումբ, ռումբը գցեցին ճապոնական քաղաքի վրա, ու Ճապոնիան հանձնվեց... էլ հերոս, էլ բան: Հետո կասկածեցին, որ էդ մարդը կարող էր ավելի ուժեղ ռումբ ստեղծել, բայց չի ստեղծել, վերցրին ու դատեցին:»
Մի նախագահի օրոք, քայքայված տնտեսության, երկրաշարժի հետևանքների, շրջափակման, հակառակորդի համեմատ անհավասար ռեսուրսների պարագայում պատերազմում տարվեց հաղթանակ... էլ հերոս, էլ բան: Հետո կասկածեցին, որ էդ մարդը կարող էր ազատագրել ավելի շատ, հասնել ավելի հեռու, մինչ Բաքու, բայց չարեց, վերցրին ու դատեցին:

Մարդու գործերի նման գնահատականները՝ անկախ նրա նկատմամբ գնահատողի օբյեկտիվության աստիճանից, ունեն հարաբերական այնպիսի մտածելակերպ, որում որպես մեկնարկային կետ, համեմատության հիմք ծառայում ա յուրաքանչյուրի երևակայությունը, վերլուծողականությունը՝ հիմնված քննարկվող թեմայում նրա ունեցած գիտելիքի, պատկերացումների վրա: 
Ու ստացվում ա, որ փաստերի՝ այն ա՝ նախկին ունեցած վիճակի՝ հետ համեմատության փոխարեն գործածվում ա գոյություն չունեցող, ենթադրյալ, երևակայական մի բան:

Ու որքան այդ երևակայական համեմատության կետը հեռու ա իրականականությունից (реалистичтность), այդքան քննադատությունն ավելի «սուր ու դաժան» ու այդքան քննադատողի անադեկվատությունն ավելի ի ցույց: Ու քանի որ մարդու երևակայությունը բավական հարուստ ա, ենթադրելի ա, որ նրա նախատրամադրվածության պարագայում ցանկացած արդյունք հնարավոր ա քննադատել, նսեմացնել, փոքրացնել՝ համեմատելով այն է՛լ ավելի մեծի հետ: Մեր դեպքում՝ այդքան տենչած Բաքուն անգամ գրավելուց հետո վստահ կարելի ա ասել, որ քննադատողների թիրախն այդժամ լինելու էր չգրաված Նախիջևանը, Ստամբուլը և այդպես շարունակ, առանց որևէ աշխարհագրական սահմանափակման»: