28.12.2012 16:51

Օրվա ցիտատը Ֆեյսբուքից. Արթուր Մինասյան. Մակեյանի հարցազրույցը ամենաշատն էր մտքի գոհարներ ու մարգարիտներ պարունակում

Օրվա ցիտատը Ֆեյսբուքից. Արթուր Մինասյան. Մակեյանի հարցազրույցը ամենաշատն էր մտքի գոհարներ ու մարգարիտներ պարունակում

Կարդացի 168Ժամ-ում Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հարցազրույցը ու, ճիշտն ասած, մի լավ ապշեցի:

Նախ, Մակեյանն, անդրադառնալով ընտրություններին չմասնակցելու ու որևէ թեկնածուի չպաշտպանելու ՀԱԿ-ի հայտարարությանը, իր հարցազրույցում ասում ա. «Գնահատականների հետ համամիտ եմ, բայց պետք է արդար լինել: Այդ գնահատականները կային նաև մայիսի 6-ի ընտրություններից առաջ, և Կոնգրեսը, ցավոք սրտի, ընդունեց այդ խաղի կանոնները և մասնակցեց մանդատների աճուրդին»: Մակեյանը, սակայն մոռանում ա, որ այդ այսպես կոչված «մանդատների աճուրդին» նա գործուն մասնակցություն ա ունեցել, մասնավորապես` Կոնգրեսի համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում ա էղել ու մեծամասնականով առաջադրվել ա թիվ 36 ընտրատարածքում...

Երկրորդ` Մակեյանն ասում ա մի բան, որ ուղղակի զավեշտալի ա` որ կողմից էլ որ դիտես: Ասում ա` «այդ հայտարարությունը մեր կուսակցությանը չի վերաբերում, չնայած որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից փոխնախագահը մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի նիստին, ցավոք, թյուրիմացաբար համաձայնություն է տվել այդ որոշմանը»: Թե որքանով ա կոռեկտ ոչ ավել, ոչ պակաս` կուսակցության փոխնախագահի քայլերը «թյուրիմացություն» որակելը, թողնենք մի կողմ, բայց Մակեյանը հետո մի այնպիսի բան ա ասում, որ աթոռից չընկնելու համար հատուկ ջանքեր են պետք: Ասում ա` «մեր կուսակցության փոխնախագահը, լինելով ազնիվ մարդ, թյուրիմացաբար իր համաձայնությունն է տվել»: Այսինքն` Մակեյանը փաստում ա, որ ցանկացած ազնիվ մարդ տվյալ պարագայում այլ բան չէր կարող անել, քան համաձայնություն տալ, հետևաբար բոլոր նրանք, որոնք դեմ են այդ հայտարարությանը, Մակեյանի տրամաբանությամբ անազնիվ են: Ճիշտ ա ասում Մակեյանը, ես լրիվ համամիտ եմ իր հետ, բայց էտ դեպքում հասկանալի չի, թե ազնիվ մարդու ազնիվ քայլը ինչու ա «թյուրիմացություն» որակվում??? Թե "ազնիվ մարդ" ասելով` Մակեյանը նկատի ունի "միամիտ մարդ" ու կուսակցության փոխնախագահին, այսպես ասած, ֆռցրել են? Էտ դեպքում մի այլ տհաճ բան ա ստացվում. ստացվում ա, որ Մակեյանը անազնիվ ա համարում ՀԱԿ-ի հայտարարությանը կողմ արտահայտված իր գործընկերներին: Էլ չասած, թե այդ ինչպես է ստացվում, որ կուսակցության ոչ ավել, ոչ պակաս` փոխնախագահին հնարավոր է ֆռցնել?

Մի խոսքով, Մակեյանի հարցազրույցը վերջին շրջանում իմ կարդացած հարցազրույցներից ամենաշատն էր մտքի գոհարներ ու մարգարիտներ պարունակում ))))