10.05.2017 00:46

Մոսկվայում հայերն ու ադրբեջանցիները բախվել են (տեսանյութ)

Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված ամենամյա «Անմահ գնդի» երթի ժամանակ բախում է տեղի ունեցել տեղի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:

 Նախկին ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ երթով անցել են Մոսկվայի փողոցներով: Տեղի հայերը, ՀՀ դրոշից բացի, տանելիս են եղել նաեւ Արցախի Հանրապետւթյան դրոշը: Երթին մասնակից մի քանի ադրբեջանցիներ փորձել են խլել հայերից Ղարաբաղի դրոշը, սակայն կորցրել են Ադրբեջանի դրոշը՝ հայերն այն խլել են ու գետնին են գցել: Ոստիկանութան միջամտության շնորհիվ միջադեպը հարթվել է: