10.05.2017 19:04

Սանկտ-Պետրեբուրգում բախումը հրահրել են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները

Սանկտ-Պետրեբուրգում բախումը հրահրել են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը հաստատել է մայիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները, տեղեկացնում է News.am-ը։

Ըստ հայաստանյան ներկայացուցչության, միջադեպն իսկապես տեղի է ունեցել եւ հրահրվել է ադրբեջանական սփյուռքի կողմից։

Սադրանքի հետեւանքով ադրբեջանական սփյուռքի 6 ներկայացուցիչներ ձերբակալվել են ՌԴ իրավապահ մարմինների կողմից։ Հայկական կողմից ձերբակալվածներ չկան։