28.12.2012 19:14

Կոնստանտին Մելաձեն մահացու ելքով ՃՏՊ-ի մեղավո՞ր

Կոնստանտին Մելաձեն մահացու ելքով ՃՏՊ-ի մեղավո՞ր

Դեկտեմբերի 27-ի երեկոյան Կիև-Օբուխով ավտոմայրուղու վրա մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել: «Լեկսուս» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ մեքենայի վարորդը հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն է եղել, փոխանցում է УНИАН գործակալությունը:

ՃՏՊ-ի հետևանքով վրաերթի ենթարկված 30-ամյա կինը տեղում զոհվել է: Հատկանշական է, որ պաշտոնական հաղորդագրություններում  վարորդի անունը չի հիշատակվում, այլ ընդամենը ասվում է, որ խոսքը Ուկրաինայում հայտնի կոմպոզիտորի և պրոդյուսերի մասին է:

Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ն Կիևի տարածքային բաժանմունքի փոխանցման՝ Մելաձեն չի ժխտել, որ հենց ինքն է դեպքի պահին սթափ վիճակում մեքենայի ղեկին եղել: