12.05.2017 16:10

Քուրդիստանը անկախության հանրաքվե կանցկացնի Իրաքի սահմանադրության համապատասխան

Քուրդիստանը անկախության հանրաքվե կանցկացնի  Իրաքի սահմանադրության համապատասխան

Իրաքյան Քուրդիստանը ծրագրել է անկախության հանրաքվե անցկացնել Իրաքի Հանրապետության սահմանադրության հիման վրա: Նման հայտարարություն է արել ՌԴ-ում Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրը «Իրաքյան Քուրդիստան. արդյո՞ք անկախության հանրաքվեի համար պատեհ ժամանակ է» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ:

«Քուրդիստանն ուզում է լեգիտիմ հանրաքվե անցկացնել՝ սահմանադրության համապատասխան. որ լինեն իրաքցի դիտորդներ, և Իրաքը ճանաչի հանրաքվեի արդյունքները»,- ասել է նա:

Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Ապրիլի սկզբին քրդական երկու հիմնական քաղաքական կուսակցությունները պաշտպանել են անկախության հանրաքվեի անցկացման գաղափարը:

Իրաքյան Քուրդիստանը Իրաքի կազմում լայն ինքնավարություն ունեցող Քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է:

Փոխանցում է ТАСС-ը: