15.05.2017 10:42

ԿԸՀ. ՀՀԿ-ն ու Տարոն Մարգարյանն են հաղթել

ԿԸՀ. ՀՀԿ-ն ու Տարոն Մարգարյանն են հաղթել

Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, Հանրապետական կուսակցությունը, ինչպես միշտ, հաղթել է Երևանի ավագանու ընտրություններում:

ՀՀԿ-ի օգտին, ըստ ԿԸՀ-ի, ձայն է տվել 240 հազար 36 ընտրող, կամ քվեարկության մասնակիցների 71.25 տոկոսը:

«Ելք» դաշինքի օգտին քվեարկել է 70 հազար 731 մարդ, կամ ընտրողների 21 տոկոսը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին արձանագրվել է 26 հազար 109 քվե, կամ քվեների 7.75 տոկոսը: