15.05.2017 13:50

Թողարկվել է նոր հուշադրամ

Թողարկվել է նոր հուշադրամ
Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետությանանդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամանվանական արժեքով արծաթե հուշադրամ:
 
Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2017», «1000 ԴՐԱՄ» մակագրությունները:
 
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյա հոբելյանի նշումով:
Ստորին և վերին շրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ», «ARMENIA’S MEMBERSHIP ANNIVERSARY» հայերեն և անգլերեն մակագրություններն են:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Քանակը 300 հատ

 
Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: