15.05.2017 14:15

Թուրքիան ԳԴՀ պատգամավորներին թույլ չի տվել այցելել գերմանացի զինծառայողներին

Թուրքիան ԳԴՀ պատգամավորներին թույլ չի տվել այցելել գերմանացի զինծառայողներին

Թուրքիայի իշխանությունները Բունդեսթագի մի խումբ պատգամավորների թույլ չեն տվել այցելել գերմանացի զինվորականներին, որոնք տեղակայված են Ինջիրլիքի ավիաբազայում: Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ հղում անելով Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներին:

Բունդեսվերն Ինջիրլիքից հետախուզական օդանավերի թռիչքներ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արևմտյան դաշինքի պայքարի շրջանակներում:

Նախկինում թուրքական իշխանությունները նույնպիսի արգելք էին սահմանել այն բանից հետո, երբ Բունդեսթագը 2016 թ. ամռանը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձև էր ընդունել:

Փոխանցում է ТАСС-ը: