15.05.2017 15:10

Դիտորդներ. Ավագանու ընտրություններին բացահայտ խախտումներն ավելի շատ էին

Դիտորդներ. Ավագանու ընտրություններին բացահայտ խախտումներն ավելի շատ էին

Անկախ դիտորդների նկատմամբ մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում եղել են ճնշումեր, արձանագրվել են ուղղորդման, ընտրության գաղտնիության խախտման դեպքեր, կողմնակի անձանց ներկայությունն ընտրատեղամասերում, լրագրողների ետ հանդիպմանը ասել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Տիգրան Եգորյանը:  

Իր հերթին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը նշել է, որ բազմիցս չարաշահվել է օգնողների ինստիտուտը: «Եղել են դեպքեր, որ օգնողներն ընտրողներից ավելի շուտ են եկել, որոշ տեղերում սպասասրահներ են տրամադրվել օգնողներին: Բացի սա, նկատել ենք նաև, որ ընտրողն ու օգնողն իրար հետ չեն խոսում, իսկ օգնողը չպե՞տք է հարցնի, թե ում է ընտրում և այլն, սա արդեն խոսում է այն մասին, որ ուրիշի փոխարեն ընտրություն է եղել: »,- նշել է Իոաննիսյանը:
Դիտորդնարի վկայությամբ, այս ընտրություններին շատ կեղծ դիտորդներ են արձանագրվել:

«Անկախ դիտորդ» նախաձեռնություն, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փաստել է, որ Երևանի ավագանու ընտրության ժամանակ բացահայտ և հրապարակային խախտումները շատ ավելին էին, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Բռնությունները, սպառնալիքներն աննկարագրելի են: Մի կարևոր հանգամանքն էլ այն է, որ էլեկտրոնային սարքավորումների վրա աշխատող անձինք զբաղված էին մարդկանց ուղղորդելով, զանգելով ու մարդկանց տներից կանչելով: Տեխնիկական սարքավորումների հետ կապված լուրջ խնդիրներ կան, ինչը նույնպես խորհրդարանականի ժամանակ այսքան շատ չի եղել», - ասել է Սաքունցը: