15.05.2017 16:47

Վանաձորում ճանապարհը քանդվել է բեռնատարի ծանրության տակ – News.am

Վանաձորի Տարոն 4 թաղամաս տանող ճանապարհը փլուզվել է, ինչի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը գրեթե կողաշրջվել է, տեղեկացնում է News.am-ը:

Ըստ աղբյուրի, տարածքում առաջացած սողանքային երևույթների մասին բնակիչները բազմիցս են ահազանգել Վանաձոր քաղաքապետարան, որտեղից մոտ 10 օր առաջ եկել և միայն խիճ էին լցրել, այդ կերպ իրենց աշխատանքը համարելով ավարտված: Մինչ այդ վարորդներն ու թաղամասի բնակիչները տարածքը սահամազատել էին քարերով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում